Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։
Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
Արցախի շփման գծի Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնվել է զոհվածների 18 մարմին։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԼՂՀ նախահագի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: