Բարձրագույն ուսումնական հաստատության խնդիրները

Օրենքի համաձայն` բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են՝
1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը բարձրագույն և (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.
2) գիտության, կրթության, տնտեսության և արվեստի զարգացումը գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում.
3) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.
4) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.
5) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
6) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.
7) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
8) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել