Խոշոր ավտովթար. ուղևորը տեղում մահացել է, կան տուժածներ

Մարտի 4-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Բերդ հատվածի 30-րդ կմ-ին «ВАЗ 2121» մակնիշի 36 OL 750 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ս. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 100 մ):

Ուղևոր Ա. Ն.-ը (ծնվ. 1972 թ.) տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Վ. Ն.-ը (ծնվ. 2002 թ.), Ա. Ն.-ը (ծնվ. 1998 թ.) և Ք. Խ.-ը (ծնվ. 1979 թ.) տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժած Ա. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 3 մ հեռավորության վրա հայտնաբերել են ավտոմեքենայի գազի բալոնը և փակել փականը:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել