«Քիչ առաջ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մերժվեց Վահե Ավետյանի սպանության գործով երկու մեղադրյալների պաշտպանների ինքնաբացարկի միջնոդությունը` ուղղված գործով մեղադրող դատախազ Արթուր Դավթյանին», – հայտնում է Իրավաբան.net-ը:
Տուժողի իրավահաջորդներրի ներկայացուցիչներին թույլ չտվեցին ներս մտնել դատական նիստերի դահլիճ և լսել դատավորի որոշումը, քանի որ ըստ որոշ տեղեկությունների նրանց ցանկացել են երկրորդ անգամ զննել: Դատարանը հայտարարել է 5 րոպե ընդմիջում` վերջիններիս ներկայությունը դատական նիստերի դահլիճում ապահովելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net