Կոռուպցիոն վարաքագիծ դրսևորող անձի մոտ (այսուհետ անձ) առաջանում է հոգեբանական պաշտպանության մեխանիզմ, որով անձը փորձում է արդարացնել իր կողմից կատարված արարքը:
Եթե չլինեին պաշտպանական մեխանիզմները, շատ դժվար, եթե ոչ անհնար, կլիներ դիմել կոռուպցիային:
Այդ պաշտպանական մեխանիզմներից մի քանիսն են՝
Անձն իրեն համարում է իրադրության զոհ), նա գտնում է, որ չի կարող ոչինչ անել և միակ ելքը՝ կոռուպցիային դիմելն է:
Անձը չի գիտակցում, որ վնասում է ինչ-որ մեկին, այլ համարում է, որ կաշառքը դա շնորհակալության և երախտագիտության նշան է հասարակության համար ճիշտ որոշում կայացնելու և հասարակության անդամներին օժանդակելու համար:
Անձի մոտ առկա է ստերեոտիպ մտածելակերպ, որը պաշտպանում է իրեն «լավագույն» գաղափարներով՝ «Այդ ինչու ՞ իրենց կարելի է, իսկ մեզ ոչ», սկսում են մտովի թվարկել իրենց հետ աշխատողներին կամ պետության ներկայացուցիչներին «Տնօրենն էլ է վերցրել, մյուս աշխատողն էլ…պետությունն էլ և այլ»: Այլ կարծրատիպեր.՝
«Բոլորը խաբում են, հարկերից խուսափում են, նման մարդկանցից անհրաժեշտ է վերցնել, այն մինիմալ փոխհատուցումն է»,
«Ինձանով ոչինչ չի որոշվի, միայնակ չեն կարող պայքարել կոռուպցիայի դեմ»:
Նման ստերեոտիպ մտածելակերպը կոտրելու և վերափոխելու լավագույն միջոցներից են հոգեբանական թրեյնինգները:
Աղբյուրը` Իրավաբան.net