Ռամիլ Սաֆարովի ներման և ազատ արձակման մասին բանաձևը` Եվրախորհրդարանի լիագումար նիստում

Եվրախորհրդարանի լիագումար նիստում այսօր քննարկման կդրվի Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնված ու վերջինիս իշխանությունների կողմից ներման արժանացած մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման և ազատ արձակման մասին բանաձևը: Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը:

Սաֆարովի գործի քննարկումները կանցկացվեն հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել