Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ, սեփական աղբյուրներին հղում տալով, նշում են, որ ՀՀԿ-ն երեք նախարարական պորտֆել զիջել է ՀՅԴ-ին: Ըստ լրատվամիջոցների՝ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը կզբաղեցնի Արդարադատության նախարարի պաշտոնը:
Իրավաբան.net-ը այս հարցով դիմեց ԱՆ-ին, որտեղից պաշտոնապես հայտնեցին, որ Արդարարության նախարարությունը լրատվամիջոցներում շրջանառվող նման լուրերը չի մեկնաբանում: