Իրավունքը չարաշահել չի թույլատրվում

Ինչպես գիտենք, քաղաքացիներն ու իրավաբանական անձինք իրավունք ունեն պաշտպանել իրենց իրավունքները և դրանց խախտման դեպքում ` դիմել դատական պաշտպանության:

Քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
«Վերը նշված կանոնը, սակայն, կիրառելի չէ, եթե քաղաքացիների և իրավաբանական անձանց գործողությունները իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի փոխանցմամբ` արգելվում է նաև մրցակցության սահմանափակման նպատակներով քաղաքացիական իրավունքներն օգտագործելը, ինչպես նաև շուկայում գերիշխող դրությունը չարաշահելը
Վերը նշված պահանջները չպահպանելու դեպքում դատարանը, տնտեսական դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` դատարան) կարող է մերժել անձին նրան պատկանող իրավունքի պաշտպանության հարցում:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել