Վրաերթի է ենթարկել տղային և մեքենայի դիմացի կափարիչի վրա 20 մետր առաջ տարել

Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 22-ին մի քաղաքացի ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Թումանյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց Արման Ո.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իր որդուն` 1998 թ. ծնված Ռաֆայել Կ.-ին` նրան շարժիչի կափարիչի վրա տանելով շուրջ 20 մետր, ինչի հետևանքով տղան ստացել է մարմնական վնասվածքներ: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել