Օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերի և փաստաղթերի հրապարակայնությունը

Որպես կանոն, յուրաքանչյուր անձ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու կամ հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով հարուցված քրեական գործի վարույթը վարճելուց կամ պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ համարվելուց կամ իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելուց հետո` եռամսյա ժամկետում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից հետ պահանջել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը:
Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ` նշված փաստաթղթերի տրամադրումը մերժվում է, եթե առկա է պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակման վտանգ կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձինք:
Եթե անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը, ապա դրանք ոչնչացվում են:
Որպես կանոն, նշված նյութերը ոչնչացվում են անձի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելուց, հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով հարուցված քրեական գործի վարույթը կարճելուց, պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ համարվելուց կամ անձի նկատմամբ արդարացման դատավճռի կայացումից հետո եռամսյա ժամկետում:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել