Մանվել Բադալյանը ներկայացրել է ՀՀ ՔԾԽ նոր անդամներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 16-ի հրամանագրով Գեղամ Սարգսյանը և Վաչե Քալաշյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով:

Հունվարի 19-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Խորհրդի աշխատակազմին ներկայացրեց Խորհրդի նորանշանակ անդամներին՝ նրանց մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ և քաղաքացիական ծառայության համակարգում նախատեսվող բարեփոխումների իրականացման գործընթացում:

Մանվել Բադալյանը համատեղ 14-ամյա աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց պաշտոնավարման ժամկետի լրանալու կապակցությամբ Խորհրդի անդամի պաշտոնից ազատված գործընկերներին՝ Գագիկ Գևորգյանին և Վահրամ Տեր-Բալյանին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել