Թող ինքը ոտքի կանգնի. Ավետիսյանների հարազատների պահանջը՝ Պերմյակովին

Այսօր Գյումրիում տեղեկայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանի դահլիճում սկսվել է Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով դատական երկրորդ նիստը:

Երբ դատարան բերեցին ամբաստանյալ Վալերի Պերմյակովին Ավետիսյաների հարազատներից մեկը վրդովվեց և անըդնհատ պահանջում էր, որ Պերմյակովը ոտքի կանգնի և նստած չմնա: Իսկ հետագայում հարազատները մեկը մյուսին հանգստացնում էր, որպեսզի բուռն քայլեր և արտահայտություններ չարվեն:

Տուժող կողմը գործը նախագահող դատավորի հանդեպ բացարկի միջնորդություն է ներկայացրել: Այս միջնորդությունը քննարկելու ժամանակ տուժողի իրավահաջորդներից մեկի շահերի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հայտնեց, որ իր դիրքորոշումը կհայտնի  միայն մեկ այլ միջնորդություն ներկայացնելուց հետո: Եվ միջնորդեց դատավարությունը շարունակել անցկացնել ոչ թե արտագնա դատական նիստերով՝ ռազմաբազայում, այլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիում գտնվող նստավայրում:

Նա իր միջնորդության մեջ նշեց, որ դատարանը զրկված է խորհրդակցական սենյակ ունենալուց, ինչը անհրաժաշետ է գործի քննության ժամանակ դատարանի աշխատանքի համար, ամբաստնյալ Պերմյակովը ձեռնաշղթաներով է, փակ խցիկում է և նրա պատասխանները լսելի չեն դատավարության մասնակիցների համար, նաև տեսանելի չէ նրա դեմքն ու միմիկան:

Ա. Սաքունցը նշեց, որ մի շարք օրենսդրական նորմերի խախտում է այն, որ Պերմյակովը պահվում է ռուսական ռազմաբազայում, որը չի կարող ահամրվել  մեկուսարան և կարող է շփումներ ունել այն անձնա հետ, ովքեր տեղեկություններ ունեն կատարված հանցագործության վերաբերյալ:

Միջնորդությանը միացավ նաև տուժողի մեկ այլ իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ դատավորը կաշկանդված է աշխատում, նաև լրատվամիջոցներն են դժվարությամբ աշխատում: Տուժող կողմի շահերի ներկայացուցիչ մյուս փաստաբաններն էլ միացան միջոնդրությանը: Այս միջնորդության վերաբերյալ Պերմյակովն ասաց իր դիրքորոշումը՝ «мне без разницы» («Ինձ համար տարբերություն չկա»,- ռուսերեն):

Կես ժամ ընդմիջում է հայտարարված:

Լուսանկարը՝ Photolur-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել