Հունվարի 17-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1991 թ. ծնված Սամվել Սարգսյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.55-ի սահմաններում Թեղուտ գյուղում դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի, բախվել մետաղյա ցանկապատին և 6 մ բարձրությունից ընկել տներից մեկի այգին: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:
Ըստ աղբյուրի՝ Ս. Սարգսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: