2015 թ. ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից ՀՀ բյուջե է վճարվել 42,7 մլրդ դրամ, որից 42,4 միլիարդ դրամը՝ հարկ, 0,3 միլիարդ դրամը՝ սոցիալական վճար:Այս մասին հայտնում են ընկերության հասարակության հետ կապերի վարչությունից:
2015 թ. ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունների հետ միասին ՀՀ բյուջե կատարած վճարումները կազմել են 48,3 միլիարդ դրամ, որից 47,9 միլիարդ դրամը կազմում են հարկերը, 0,4 միլիարդ դրամը՝ սոցիալական վճարները: