Datalex-ը բարեփոխվել է

Քիչ առաջ գործարկվել է DataLex դատական-տեղեկատվական համակարգի նոր՝ բարփոխված և բովանդակությամբ առավել հագեցած կայքը: Ինչպես Դատական դեպարտամենտի աշխատակազմից հայտնում են, կայքում արդեն առկա է «ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան» բաժինը, որն ունի ինքնուրույն որոնողական համակարգ: Այս համակարգը հնարավորություն է տալիս հեշտությամբ փնտրել եւ գտնել ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները՝ սկսած 2006 թվականից: Որոնումը հնարավոր է իրականացնել ոչ միայն կոնկրետ գործի տվյալներով, ինչպես նախկինում էր, այլեւ որոնման համակարգում առկա «ֆիլտրերով» (Միջազգային փաստաթղթեր, ՀՀ Սահմանադրություն, ներպետական ճյուղային օրենսդրություն, տեքստային որոնում հստակ բառով, բառի բացառմամբ, ընտրված բոլոր բառերով կամ դրանցից մեկով):

Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից 2013-2015 թվականների ընթացքում համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում, Եվրոպայի խորհրդի եւ ՀՀ դատական դեպարտամենտի համատեղ ջանքերով:

Կատարված փոփոխություններին հնարավոր է ծանոթանալ հետեւյալ հղումով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել