Այսօր ժամը 15.30-16.30-ի սահմաններում Երեւանի կրկեսի հին շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ կրկին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում:
Ժամը 15.30-ից մինչև ժամը 16.30-ը կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները:
Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը` հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել