Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ կրկին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում:
Ժամը 15.30-ից մինչև ժամը 16.30-ը կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները:
Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը` հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net