Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` քվեարկության և դրան նախորդող օրը նախընտրական քարոզչությունն արգելվում է

Նշված կարգը խախտելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, մասնավորապես`

1. Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելու համար նախատեսված էտուգանք` 300-ից 500.000 դրամի չափով:

2. Նույն արարքը տեղամասային կենտրոնի շենքի ներսում, մուտքի մոտ կամ շենքի շուրջը բանավոր կամ գրավոր ձևով,երաժշտության կամ պատկերավոր միջոցների օգնությամբ, ստորագրությունների հավաքմամբ` ընտրողներիկամաարտահայտման վրա ներազդելու միջոցով կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 400-ից 600.000 դրամի չափով:

3. Նույն արարքը զանգվածային լրատվության միջոցներով կատարելու համար նախատեսված է տուգանք լրատվակա նգործունեություն իրականացնողի նկատմամբ` 500-ից 700.000 դրամի չափով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել