Եթե պատժի ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օրը, ապա դատապարտյալը պատժից ազատվում է դրա նախորդող օրը

Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, կալանքի, կարգապահական գումարտակում պահելու և որոշակի ժամկետով ազատազրկման ձևով պատժատեսակների կրումը դադարեցնում է պատժի ժամկետի վերջին օրը: Կալանքի, կարգապահական գումարտակում պահելու և որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը պատժից ազատվում է պատժի ժամկետով վերջին օրվա առաջին կեսերին:

«Եթե պատժի ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օրը, ապա դատապարտյալը պատժից ազատվում է դրա նախորդող օրը»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:

Դատավճիռը բեկանելու հետևանքով քրեական գործի կարճմամբ պատժից ազատված անձին պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը պարզաբանում է պատիժը կրելու ընթացքում կասեցված գույքային, աշխատանքային և այլ իրավունքների վերականգնման վերաբերյալ նրա իրավունքները։ Դատավճիռը բեկանելու հետևանքով քրեական գործի կարճմամբ պատժից ազատվելու վերաբերյալ փաստաթղթերի մեջ պետության անունից պաշտոնապես ներողություն է խնդրվում դատապարտյալից:

Դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվում է համապատասխան փաստաթղթերը ստանալու օրը, իսկ եթե այդ փաստաթղթերը ստացվում են աշխատանքային օրվա ավարտից հետո`հաջորդ օրվա առավոտյան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել