Հունգարիան ներում շնորհելու մասին որոշումը համարում է «անընդունելի» եւ դատապարտում է այն

Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման դեմ, հաղորդում է BBC-ն:

Հունգարիայի ԱԳ նախարարի տեղակալն Ադրբեջանի դեսպանին ասել է, որ Բուդապեշտը Սաֆարովին ներում շնորհելու մասին որոշումը համարում է «անընդունելի» եւ դատապարտում է այն:
Ռամիլ Սահիբ Սաֆարովը, որը հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի և ցմահ ազատազրկում էր կրում Հունգարիայում 2004 թ.-ի փետրվարի 19-ից հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար:
Ինչպես Ադրբեջանը այնպես էլ Հունգարիան ստորագրել են «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. մարտի 21-ի Ստրասբուրգյան կոնվենցիան, որը վավերացվել է Հունգարիայի խորհրդարանի կողմից 1994 թ.-ին, որի շրջանակներում էլ Հունգարիան նրան հանձնել է Ադրբեջանին` պատժի կրումը շարունակելու համար: Սակայն, երբ Սաֆարովը ժամանել է Ադրբեջան, նախագահ Ալիևը նրան անմիջապես ներում է շնորհել:

Հունգարական աղբյուրները հրապարակել են Ադրբեջանի արդարադատության նախարարի տեղակալի նամակը, որում նա հավաստիացնում է Հունգարիայի Հանրային և արդարադատության նախարարին, որ հանձնումից հետո Ռամիլ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել Ադրբեջանում` հայտնում է Իրավաբան.net-ը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել