Հնարավոր է որոշել հանցագործի սեռը դեպքի վայրի զննությունից (Մաս II)

Հանցագործի սեռի վերաբերյալ կարող են վկայել նաև դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերված կանանց արդուզարդից դետալներ, շրթներկը` պատահական թողնված իրերի կամ զոհի վրա: Վերջիններս կարող են վկայել նաև հանցագործի տարիքի վերաբերյալ:
Սեռի մասին տեղեկություններ են հաղորդում նաև հանցագործի համար ոտնձգության օբյեկտը, օրինակ` գողոնից կարելի է որոշել հանցագործի հետաքրքրությունները և պահանջմունքները:
Հետազոտությունները ցույց են տվել` այն դեպքում, երբ գողության համար ժամանակը սահմանափակ է լինում, կանայք առաջին հերթին փնտրում են զարդեր, տղամարդիկ` գումար, անչափահասներն առաջին հերթին վերցնում են ժամացույց, ոգելիչ խմիչք, քաղցրավենիքներ, հագուստ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել