Օրենքը դատարանում քրեական գործի քննության ընթացքում մեղադրյալի կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանում

Որպես կանոն, մեղադրյալի կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:
«Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինի 2 ամսից ավելի, ընդ որում գումարվում է կալանքի տակ և բժշկական հասատությունում անձի գտնվելու, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվող բոլոր ժամկետները»,- այս մասին Իրավաբան net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Բացի դրանից, քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ կալանավորումը`որպես խափանման միջոց, վերացվում է:
Արա Ղարագյոզյանի փոխանցմամբ`դատարանը քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունից, կարող է երկարացնել 6 ամիս ժամկետով, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ` մինչև 12 ամիս:
Ի գիտություն` քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին, իսկ դատարանում քրեական գործի քննության ընթացքում մեղադրյալի կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել