Հակառակորդի կրակոցներից վիրավորվել են ՀՀ քաղաքացիներ

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով Կոթի գյուղից շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ են տեղափոխվել 1973 թ. ծնված Նազիկ Պ.-ն և 1993 թ. ծնված Ռազմիկ Թ.-ն: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ վերջիններս հրազենային վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, ադրբեջանական մարտական հենակետերից իրենց տան վրա արձակած կրակոցների հետևանքով: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել