Օրերս համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևանի Արամ Խաչատրյան և Փափազյան փողոցների խաչմերուկում, լուսակիրների ոչ կանոնավոր աշխատանքի արդյունքում, հաճախակի են տեղի ունենում վթարներ:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի ծառայողների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտի հսկիչի խափանման հետևանքով օգոստոսի 23-ին խախտվել էր նշված լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարներ չէին կարող առաջանալ:
Ներկայումս տվյալ լուսացույցային օբյեկտը վերանորոգված է և գործում է սահմանված աշխատանքային ռեժիմով: