Բժիշկները սպասում են Վարազդատ Խոցանյանի վիճակի կայունացմանը, որպեսզի վիրահատեն

Դաժան ծեծի ենթարկված Վարազդատ Խոցանյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ԵՊԲՀ-ի մամուլի խոսնակ Ալեքսանդրա Հարութունյանը: Վերջինիս խոսքով՝ բժիշկները սպասում են Վարազդատ Խոցանյանի վիճակի կայունացմանը, որպեսզի վիրահատեն:

Հիվանդն ունի դիմածնոտային համակարգի ծանր վնասվածք, դիմային ոսկորների կոտրվածքներ, թոքերի սալջարդ:

Հիշեցնենք, որ Վարազդատ Խոցանյանին ծեծի են ենթարկել օգոստոսի 21-ին, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի:

Զ.Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել