Գյումրիում մարտի 7-ին հնչած կրակոցների գործով նախաքննությունը դեռ շարունակվում է. Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Թամարա Յայլոյանը:
Փաստաբանի խոսքով՝ ստացել են դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունները, նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն.
«Գործում այլ առաջընթաց չկա: Որքանով ես կարող եմ տեղեկանալ նախաքննության ընթացքից, էական որևէ հանգամանք դեռ չի պարզվել»:
Հիշեցնենք, որ Գյումրիի Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ մարտի 7-ին արձակվել են կրակոցներ. տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ։ Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, մյուսները՝ վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից (Ավելի ուշ Կնյազ Ղազարյանը մահացել էր):