Օգոստոսի 21-ին ծեծի ենթարկված «Պանտեռա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանի գործով ՀՀ ոստիկանության բաժին ինքնակամ ներկայացել է Հարություն Թանգամյանը:
Ինչպես Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանությունից, Հարություն Թանգամյանը ինքնախոստովանական բացատրություն է տվել:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի մոտ Վարազդատ Խոցանյանին դաժան ծեծի էին ենթարկել: