26-ամյա երիտասարդը դանակահարել է չբարևելու պատճառով

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի աթոռին է եղել 26-ամյա Արմեն Մխիթարյանը. Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արմեն Մխիթարյանը վիճաբանել է Կարեն Սարոյանի հետ՝ միմյանց չհարգելու և չբարևելու պատճառով : Վեճի ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակով դիտավորությամբ Արմեն Մխիթարյանը հարվածել է Կ.Սարոյանի կրծքավանդակի շրջանին` պատճառելով վերջինիս կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս:

Հարուցվել է քրեական գործ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատարանը վճռել է Արմեն Մխիթարյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 112հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով:

Նշենք, որ վճիռը բողոքարկվել է Քրեական վերաքննիչ դատարան՝ առաջին ատյանի դատավճիռը բեկանելու, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու խնդրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել