ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը դատախազությունից ստացել է փաստաբանի կողմից արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը։ Քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ստացել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի գրությունը՝ նշված քրեական գործի վերաբերյալ, ինչը կքննարկվի քրեական գործով ձեռք բերված ապացույցների համատեքստում եւ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
Կայացվող դատավարական որոշումների մասին կիրազեկենք լրացուցիչ։