Արտակ Բուդաղյանին դատարանը մեղավոր ճանաչեց

Սունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  քիչ առաջ հրապարակել է  2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի գործով դատավճիռը: Դատարանը, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ մեղավոր ճանաչեց գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանին:

Որպես պատիժ դատարանը նշանակեց տուգանք 120 հազար դրամի չափով: Նշենք, որ մեղադրող դատախազը Բուդաղյանի համար 150 հազար դրամ տուգանք էր առաջարկել:

Հիշեցնենք,  որ ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել»:

Մեղադրական եզրակացության համաձայն ՝ Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում իր ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Մարզպետի տան դիմաց արձակված կրակոցներից Ավետիք Բուդաղյանը մահացել էր:

Լուսանկարը՝ yerkir.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել