Սաուդյան Արաբիայի հոգևոր առաջներդ (մուֆթի) Շեյխ Աբդուլ բին Բազ աշ-Շեյխը սենսացիոն ֆետվա (որոշում) է հրապարակել, որի համաձայն՝ «ծայրահեղ քաղցի դեպքում» մահմեդականը կարող է ուտել սեփական կնոջը. հայտնում է news.bigmir.net-ը՝ հղում անելով Al-Quds al-Arabi թերթին:
Ուղղափառ մահմեդականին թույլատրվում է ուտել իր կնոջ մարմնի մի մասը։ Հոգևոր առաջնորդը կարծիք է հայտնել, որ կնոջ համար այսիսի արարքը խորհրդանշում է վերին աստիճանի խոնարհություն, և կբավարարի ամուսնու հետ մեկ ընդհանուր կազմելու ցանկությունը։
Ֆետվան իսլամում մուֆթիի, ֆաքիհի կամ ալիմի կողմից որևէ հարցի վարաբերյալ կայացված որոշում է, որը հիմնված է իսլամական սկզբունքների և մահմեդական իրավական պրակտիկայի նախադեպերի վրա։
Մի քանի շաբաթ առաջ շեյխը մեկ այլ սկանդալային որոշում էր ընդունել, որը թույլ էր տալիս ամուսնություն մինչև 15 տարեկան անչափահասների միջև։ Նա նաև կարծիք էր հայտնել, որ տվյալ հարցում «քննարկելու ոչինչ չկա»։