Արդյո՞ք անվճարունակները վճարում են գերապահով խավի կատարած ճանապարհային երթևեկության խախտումների համար

«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով նոր կոռուպցիոն երևույթներ են բացահայտվել ոստիկանությունում՝անվճարունակները վճարում են գերապահով խավի կատարած ճանապարհային երթևեկության խախտումների համար:

Հանցագործության սխեման հետևյալն է՝  Ճանապարհային ոստիկանության  մի շարք պաշտոնատար անձանց թեթև ձեռքով վճարունակների անունով գրանցված մեքենաներով թույլ տրված խախտումները վերագրվում և վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ տույժ նշանակելու մասին որոշումները անվճարունակ անձանց անվամբ են վերահասցեագրվում:

Այս հանցագործության մեխանիզմը բացահայտել է Քննչական կոմիտեն՝ Երեւանի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ավելին՝  պարզվել են նաեւ երթեւեկության կանոնների խախտումները     պատշաճ կերպով չարձանագրելու, չծանուցելու, տույժ նշանակելու մասին որոշումները պատշաճ կերպով չկազմելու, դիմումների քննարկման սահմանված կարգը խախտելու բազմաթիվ դեպքեր, որոնց առնչություն ունեն Ճանապարհային ոստիկանության որոշ աշխատակիցներ։

Իրավաբան.net-ը փորձեց   ինֆորմացիան ճշտել քննչական կոմիտեից: Հասարկայնության  հետ կապի բաժնից մեզ փոխանցեցին, որ այս պահին ծանոթանում են մամուլի հրապարակումներին և շուտով Քննչական կոմիտեի կողմից դեպքի առիթով  կտրվի իֆորմացիա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել