Ավտովթար Աշտարակ-Ապարան ճանապարհին.վարորդը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.40-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել 1983 թ. ծնված Արման Ղազարյանի վարած «Ֆորդ» և 1996 թ. ծնված Գոռ Առաքելյանի վարած «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենանները, ինչի հետևանքով Գ. Առաքելյանը, Ա. Ղազարյանը և ուղևոր, 1973 թ. ծնված Ռոստոմ Ուլիխանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Օգոստոսի 16-ին, ժամը 01.10-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Արման Ղազարյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել