Քննիչների մեղադրական հակվածությունը համակարգային խնդիր է. փաստաբան

Քննիչների լիազորությունները, ամբողջ քրեական դատավարության տրամաբանությունը, քրեական դատավարության 10-րդ հոդվածը սահմանում է, որ  քննիչը պետք է քննությունը իրականանցնի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի: Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի սա նշանակում է, որ քննչական մարմինը  պետք է ձեռք բերի ոչ միայն մեղադրանքն հաստատող ապացույց, այլ  նաև մեղադրանքը հերքող, արդարացնող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող ապացույցներ.

«Ամբողջական քննություն պետք է արվի և վերջնական պատկերն ունենալուց հետո նոր գնահատական տրվի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ մեխանիմզները չեն աշխատում, իհարկե բացարձակ մոտեցում չցուցաբերմ, կարող են լինել դպքեր ,որ անեմղությունն հաստատող ապացույցեր ևս ձեռք են բերվում, բայց նպատակային առումով քննությունը իրականացվում է մեղադրանքն  հաստատելու նպատակով»,- Իրավաբան.net -ի հետ զրույցում ասաց պարոն Սարգսյանը:

Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ միջնորդություն են ներկայացրել, և քննչական մարմինը հասկանալով,որ դրա արդյունքում ձեռք են բերվելու մեղադրանքը հերքող ապացույցներ, անհիմն կերպողվ մերժել են միջնորդությունը:

Երեմ Սարգսյանի կարծիքով խնդիրը համակարգային է, որովհետև քննիչը կարող է խնդիրներ ունենալ աշխատանքի բերումով. «Հնարավոր է, որ նրան մեղադրեն այսպես ասած գործը կոտրելու մեջ: Այսինքն կոռոպցիոն ռիսկերից ելնելով կարող են կասկածներ առաջանալ, որ քննիչը դիտավորյալ է փորձել արդարացնող ապացույցներ ձեռք բերել և այս առումով բավականի բարդություններ կան»:

Փաստաբանը գտնում է, որ հսկող մարմինների ավելի ողջամիտ գտնվելու դեպքում այս խնդիրը լուծում կստանա. «Եթե քննիչը տեսնի,որ արդարացնող հանգամանքի դեպքում խնդիր չի ունենում ոչ դատախազույան հետ, ոչ վերադասիի կողմից, կարծում եմ աստիճանաբար մոտեցումը կփոխվի»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել