Ոչ միշտ օրենքը փոխելով`կարող ենք իրավիճակ փոխել.փաստաբանը Սահմանադրության նախագծի վերաբերյալ

Նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ  փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը բացասական գնահատական ունի:Նրա խոսքով  այն ընդունելուց առաջ հեղինակները նախ պետք է հասարակությանը հիմնավորեն, թե որն է դրդապատճառը և ինչով գործող սահմանդրությունը չի բավարարում իրենց. «Երբ գործող սահմանադրությունը ընդունվեց, շատ նորմեր կային ,չեմ ոզում անուններ տալ, բայց որոշ իրավաբաններ խփում էին իրենց դոշին և ասում, որ սա լավագույն փաստաթուղթն է, որը պետք է ընդունել: Հիմա այդ նույն մարդիկ կողմ են մեկ այլ լավագույնի››:

Պարոն Բաղդասարյանի խոսքով քաղաքացին մինչ օրս չի զգացել այդ սահմանդրության դրական կողմերը:Նրա խոսքով  գործող սահմանադրւոթյան մեջ կա մի նորմ, որը հստակ նշում է`յուրաքանչյուր տուժողի պետությունը երաշխավորում է վնասի հատուցում .«Եթե հանցագործության հետևանքով անձը տուժել է, և պետությունը չի կարողանում հայտնաբերել հանցագործին, ապա պետությունը ինքն է վնասը հատուցելու տուժողներին: Բավականին մեծ քննարկումներ ծավալվեցին, օրինակներ ներկայացվեցին այս դրույթի վերաբերյալ, բայց որևէ տուժողի պետությունը մինչ օրս չերաշխավորեց վնասի հատուցումը››:

Իրավաբան.netի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախ  պետք է հասկանալ թե ինչու նորմերը չեն գործում,գրածների պատճառավ է որ մենք լավ չենք ապրում, թե պետական պաշտոնտար անձանց կամ  ինչ-որ սուբյեկտերի ոչ բարեխիղճ աշխատանքի հետևանք է այս ամենը . «Ինչու՞ են հիմա հանում այն նորմը, որը մտցնելիս  գովում էին: Ես էլ գնացի դրա խաթր քվեարկեցի կողմ, իսկ այսօր ասում են ուրիշն եմ մտցրել, սրա օգտին քվեարկիր››:

Պարոն Բաղդասարյանը գտնում է, որ շատ հարցերի վերաբերյալ կարելի է քննարկումներ կազմակերպել`հասկանալու համար`  արդյո՞ք սխալ  ձևակերպումը, սխալ մոդելն է պատճառը, որ ներկայիս սահմանդրությունը չի գործում, թե դա ինստիտուցոնալ խնդիր է .« Եթե մենք ասում ենք, որ չի կարելի գողանալ, միևնույն է,  գողանում են, չի նշանակում, որ պետք է քրեական օրենսգիրքը փոխել, պետք է մարդկանց փոխել , որոնք լավ չեն հետևում հանցագործության բացահայտմանը››,-ասաց փաստաբանը և հավելեց, որ ոչ միշտ օրենքը փոխելով`կարող ենք իրավիճակ փոխել:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել