«Գլխիցդ կխփեմ, կսպանեմ». հայրը ծեծել է անչափահաս որդուն

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ է քննվելու 44-ամյա Էդիկ Սարոյանի դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համաձայն ՝ Էդիկ Սարոյանն իր անչափահաս որդուն՝ Արամ Սարոյանին մարզասրահից տուն տանելու ճանապարհին՝ ավտոմեքենայի մեջ, ձեռքերով 8-9 անգամ հարվածներ է հասցրել երեխայի դեմքին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Այնուհետև որդուն դրդել է չենթարկվել մորը՝ Մ.Կարապետյանին, որի կապակցությամբ երեխայի նկատմամբ հնչեցրել է իրական վտանգ ներկայացնող սպանության սպառնալիքներ «գլխիցդ կխփեմ, կսպանեմ» արտահայտություններով։

Նշենք, որ ամբաստանյալ Էդիկ Սարոյանի համար որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությմաբ երկրից չբացակայելը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Զ.Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել