Մինչ այս ՀՀ ոստիկանությունից հաղորդել են, որ ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Տերյան և Կողբացի փողոցների` Արամի ու Թումանյան փողոցների միջև ընկած հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխությունը հետևյալ բնույթի է՝ Տերյան փողոցը դարձել է միակողմանի, երթևեկությունը կազմակերպվում է՝ Արամի փողոցից դեպի Թումանյան փողոց, իսկ Կողբացի փողոց հակառակը՝ միակողմանի է Թումանյան փողոցից դեպի Արամի փողոց տանող ուղղությունը:
Ի դեպ, այստեղ, մասնավորապես Տերյան փողոցի վրա՝ Հյուսիսային պողոտայի հատման հատվածում տեղադրված է տեսախցիկ: