Խոշոր ավտովթար Վանաձորում. տուժողներից մեկը 7 տարեկան է

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 24-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Նիսան Xterra» մակնիշի 34 LC 500 (վարորդ` Տ. Թ.), «Օպել Կորսա» մակնիշի 34 FM 563 և «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի 001 CC 31 պետհամարանիշերով (վարորդ` Վ.Ա.) ավտոմեքենաները:

«Նիսան Xterra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 2008 թ. ծնված Հ. Հ.-ը հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել