Հուլիսի 23-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված քարով) շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում` Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին, Հ. Ք.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի 503 ՏՍ 63 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է` ճանապարհը դարձնելով մասամբ երթևեկելի:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1956թ. ծնված Հ. Ք.-ն տեղափոխվել է Չարենցավան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարների իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ և հոսանքազրկել ավտոմեքենան: