Աղբամանների հարևանությամբ հայտնաբերվել է ատրճանակ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 20-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Հայբուսակ» համալսարանի աղբամանների մոտ զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը Երևան Աբելյան փողոցի թիվ 15 հասցեի մոտ գտնվող աղբարկղերի հարևանությամբ հայտնաբերել է «LLAMA CAL 6.35» տիպի ատրճանակ` դատարկ փամփշտատուփով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել