Ըստ պաշտոնական տեղեկատվության այսօր` 2012թ. օգոստոսի 21-ին ժամը 13.30 սահմաններում Գյումրու ոստիկանության բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ռիժկովի ճեմափողոցում գտնվող «Dell Mar» սրճարանի տարածքում ական է տեղադրված:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատները, ԱԻՎ մասնագետները, շտաբ բուժօգնության, ոստիկանության աշխատակիցները և սակրավորները:
Տեղում կատարված օպերատիվ աշխատանքների արդյունքում տարածքը անմիջապես շրջափակվել է և տարհանվել են տվյալ տարածքի բազմաբնակարան շենքերի բնակիչներն ու նույն տարածքում գտնվող տարբեր հաստատությունների աշխատակիցները: Անվտանգության համար տարածքը անմիջապես հոսանքազրկվել և գազազրկվել է:
Ըստ ստացված տեղեկության՝ 16.00-16.30 ընկած ժամանակահատվածում քաղաքում ականի մասին միայն խոսում էին: Ական այդպես էլ չի հայտնաբերվել:
Աղբյուրը՝ Իրավաբան.net