Հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի:
Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ վեց ժամը:
Բժշկի եզրակացության հիման վրա քննիչը կարող է սահմանել վերոնշյալ ժամկետներից ավելի կարճ ժամկետներ:
Աղբյուրը` Իրավաբան.net