Ո˚ր դեպքերում է իրականացվում դռնփակ դատական քննություն

Որպես կանոն` քրեական գործի դատական քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է:
Դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել պետական և ծառայողական գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով:
Դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդությամբ բացառիկ դեպքերում, եթե դա չի վնասում արդարադատության իրականացմանը կամ չի հանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը:
Դատարանի որոշմամբ դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել նաև`
1. Անձնական և ընտանեկան կյանքի, անձի պատվի և արժանապատվությունն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով:
2. Անձի սեռական ազատության և սեռական անձռմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով:
3. Քրեական դատավարության մասնակցող անձանց կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության անհրաժեշտության դեպքում:
Դատարանը դռնփակ դատական քննություն կարող է անցկացնել նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության նկատառումներով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
Համաձայն «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները, կամ իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննարկման դեպքում, իրավունք ունի գործի արդարացի հրապարակային դատաքննության` ողջամիտ ժամկետում, օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի քննության:
Տեղեկացնենք, որ դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին դատարանի որոշումը կարող է կայացվել ամբողջ դատական քննության կամ դրա համապատասխան մասի վերաբերյալ:
Դատարանի դատավճիռը և այլ վերջնական որոշումները հայտարարվում են հրապարակայնորեն: Դռնփակ դատական քննության անցկացնելու դեպքում դատարանի որոշման հիման վրա կարող են հրապարակայնորեն հայտարարվել դատավճռի կամ այլ վերջնական որոշման միայն ներածական և եզրափակիչ մասերը, չեն հրապարակվում այն մասերը, որոնք հիմք են հանդիսացել դռնփակ դատական քննության անցկացնելու համար: Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի` դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը չեն կարող մասնակցել քրեական գործի վարույթին, եթե նրանք ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են գործի ելքով, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի և նրանց պաշտպանի հայտարարություններն իրենց անմեղության մասին, կասկածյալին կամ մեղադրյալին արդարացնող, իրենց պատասխանատվությունը մեղմացնող ապացույցների առկայության մասին, ինչպես նաև քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել