Երեխան պարգև է, որի միջոցով յուրաքանչյուր ընտանիք դառնում է առավել ամուր և լիարժեք, սակայն ոչ բոլոր կանայք են օժտված մայրանալու և երեխա ունենալու հնարավորությամբ:
Ի՞նչ անել նման դեպքերում: Ի թիվս այլ միջոցների, բժշկությունը հնարավորություն է տալիս սեփական երեխան ունենալ մեկ այլ կնոջ միջոցով:
Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը կարգավորում է փոխնակ մայր լինելու և վերջինիս ծառայություններից օգտվելու հարաբերությունները:
Համաձայն օրենքի` փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:
Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նաեւ վերարտադրողական տարիքի (18տարեկանից սկսած) այն կանայք, ովքեր ցանկանում են կրել հարազատների կողմից տրամադրված սաղմով հղիությունը, ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության,որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:
Օրենքը որոշակի սահմանափակումներ է նախատեսում այլ ոլորտում, այսպես` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել ամուսնու համաձայնությամբ:
Փոխնակ մայր չի կարող լինել այն կինը, որի փոխնակ մայր լինելը հակացուցված է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարմանլիազոր մարմնի հաստատած բժշկական ցուցումներով:
Փոխնակ մոր ծառայությունների օգտվելու համար վերջինիս հետ պետք է կնքել գրավոր պայմանագիր, որը պետք է ենթարկվի նոտարական վավերացման: Պայմանագրով կարող է սահմանվել դրամական փոխհատուցում փոխնակ մորը` հղիություն կրելու եւ ծննդաբերելու համար: Փոխնակ մոր հետ պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձը (ամուսինները) կրում է (են) բոլոր այն ծախսերը, որոնք կապվածեն հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաեւ բժշկական փաստաթղթերովհաստատված բարդությունների վերացման հետ:
Փոխնակ մայրը իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որեւէ իրավունք եւ չի կրում որեւէ պարտականություն երեխային սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից:
Փոխնակ մայրն իրավունք չունի հրաժարվել իրենից ծնված երեխային հանձնել սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած անձանց՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին կամ ամուսիններին, բացառությամբ այն դեպքի, երբ փոխնակ մայրը միաժամանակ ձվաբջջի դոնոր է: Նշված դեպքում փոխնակ մայրն իրավունք ունի մինչեւ երեխայի ծնվելը հրաժարվել պայմանագրի կատարումից` հատուցելով պայմանագրիկողմ հանդիսացող, վերարտադրողականության օժանդակ մեթոդներից օգտվող անձի (անձանց)ծախսերը:
Աղբյուրը` Իրավաբան.net