1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթվել են փախստականներ, որոնք բնակեցվել են պետության կողմից հատկացված կամ իրենց համար կառուցված բնակարաններում: Սակայն քչերը գիտեն, որ կարող են դառնալ այդ բնակարանների սեփականատերերը: Այս մասին Իրավաբան. net-ին հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբաններ ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Փաստաբանի փոխանցմամբ` այս հարաբերությունները կարգավորվում են «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքով:
«Համաձայն այդ օրենքի` փախuտականների, այդ թվում` նրանցից Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտացած անձանց համար Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի, oտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների միջոցներով Հայաuտանի Հանրապետության տարածքում կառուցված բնակելի շենքերի բնակարանները, քոթեջատիպ տները uեփականության իրավունքով տրվում են փախuտականներին: 2009 թվականի հուլիuի 30-ից հետո բնակարան uտացած փախuտականները դիմումը կարող են ներկայացնել համապատասխան մարզպետին` բնակարանը ստանալու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում»,- հավելեց Ա.Հակոբյանը:
Աղբյուրը`Իրավաբան.net