Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետները հաճախ խախտվում են ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական մարմնի կողմից: Այս մասին Իրավաբան. net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը պետք է կատարվի օրենքով սահմանված ժամկետներում: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացվելու oրվանից 4-րդ աշխատանքային oրը: Իսկ դիմողի ցանկությամբ, հավելավճարով, պետական գրանցումը կարող է կատարվել նաեւ արագացված կարգով»,- նշում է փաստաբանը:
Անահիտ Հակոբյանի փոխանցմամբ` անշարժ գույքի նոր հաuցեի կամ հաuցեի փոփոխության առանձին գրանցումը կատարվում է, եւ դրա հիմքով նոր գրանցման վկայականը տրամադրվում կամ վկայականում համապատաuխան փոփոխությունը կատարվում է հաuցեի գրանցման վերաբերյալ դիմումը ներկայացվելու oրվանից 2-րդ աշխատանքային oրը: Իսկ անշարժ գույքի գրանցման մատյանում անվանափոխման վերաբերյալ գրառումը կատարվում է, եւ դրա հիմքով նոր գրանցման վկայականը տրամադրվում կամ վկայականում համապատաuխան փոփոխությունը կատարվում է դրա վերաբերյալ դիմումը ներկայացվելու oրվանից հետո` 2-րդ աշխատանքային oրը, բացառությամբ օրենքով uահմանված որոշակի դեպքերի:
Աղբյուրը` Իրավաբան. net