Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի և հողամասերի համար 2011 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի և հողի հարկի վճարման պարտականություն ունեցող անձանց համար օրենքով սահմանվել են արտոնություններ:
Մասնավորապես` հողի հարկ և գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար 2012թ. ապրիլի 28-ի դրությամբ չվճարված գույքահարկից և հողի հարկից, ինչպես նաև այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից և տուգանքներից։
2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի և հողի համարգույքահարկի և հողի հարկի գումարները մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գույքահարկը և հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից, եթե սույն թվականի ապրիլի 28-ի դրությամբ (ներառյալ մինչև 2008 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) շինությունների համար չվճարված գույքահարկը կամ հողամասերի համար չվճարված հողի հարկը և դրանց մասով հաշվարկված տույժերը չեն գերազանցում 1 մլն Հայաստանի Հանրապետության դրամը, իսկ փոխադրամիջոցների համար՝ 0,5 մլն Հայաստանի Հանրապետության դրամը:
Աղբյուրը` Իրավաբան.net