Երեխայի ծնունդ, ամուսնության գրանցում, մահ, զանազան տեղեկանքների տրամադրում…. Յուրաքանչյուրս էլ գոնե մեկ անգամ այցելել ենք Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին (ԶԱԳՍ):
Ցավոք սրտի մեր հասարակությունն այնքան էլ լավ չի տիրապետում իր իրավունքներն և պարտականություններին և շատ հաճախ ստանձնում է օրենքով չնախատեսված պարտականություններ և իրեն վերապահում օրենքով չնախատեսված իրավունքներ, օրինակ քչերին է հայտնի, որ մահվան և ծննդյան ակտերի գրանցման համար օրենքով պետական տուրք չի գանձվում: Ահա այս հանգամանքից են օգտվում հանրային ծառայությունների ոլորտը սպասարկող պետական մարմինները, այդ թվում` Քաղաքացիական կացության ակտեր գրանցողները:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների և դրանց հետ կապված այլ գործառույթների համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում, նշված գումարները պետք է վճարվեն ոչ թե ՔԿԱԳ տարածքային բաժնում` առձեռն, այլ բանկում և միայն վերջինիս կողմից տրամադրված վճարման անդորրագիրը պետք է ներկայացվի ՔԿԱԳ տարածքային բաժին» ,-Իրավաբան.net-ին հայտում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Բացի այդ, ՔԿԱԳ տարածքային բաժիններում պարտադիր կերպով պետք է տեսանելի վայրում փակցված լինեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման, դրանց վերականգնման դիմումների ձևերը, պետական տուրքի դրույքաչափերը:
Աղբյուրը` Իրավաբան.net