Բարոյական վնասի դրամական փոխհատուցման վերաբերյալ իրավական ակտ չունենալը մեր պետության բացն է: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արմինե Հարությունյանը:
«Բարոյական վնասի մասին իրավական ակտ ունենալու դեպքում, միգուցե Եվրոդատարան ուղարկվող գանգատների հոսքը կնվազի»,- ասում է փաստաբանն ու հիշում վերջերս ՄԻԵԴ-ում իրենց շահած Արմեն Պողոսյանի գործը, որով բարոյական վնասի փոխհատուցում սահմանվեց:
Արմինե Հարությունյանը հույս հայտնեց, որ Դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թթ. ծրագրի իրականացման ժամանակ նաև անդրարդարձ կլինի այդ հարցին և կներմուծվեն խնդիրը կարգավորող իրավական նորմեր:
Աղբյուրը` Իրավաբան.net