Հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հանցանք կատարած անձի ամուսինը եւ մերձավոր ազգականները հանցագործության մասին չհայտնելու համար քրեական պատասխանատվության ենթակա չեն:
Այս իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով:
Աղբյուրը` Իրավաբան.net